Աշխարհ

01.05.2014 18:07


Աճուրդի կհանվի Բոբ Դիլանի ձեռագրով «Like a Rolling Stone» երգի տեքստը (տեսանյութ)

Աճուրդի կհանվի Բոբ Դիլանի ձեռագրով «Like a Rolling Stone» երգի տեքստը (տեսանյութ)

Նյու Յորքում աճուրդի կհանվի Բոբ Դիլանի ձեռագրով «Like a Rolling Stone» երգի տեքստը: Այն երաժիշտն անվանել է լավագույնը իր երբևէ գրած ստեղծագործություններից: «Sotheby's»-ի մասնագետների կարծիքով երգի տեքստը կարող է վաճառվել 1.5 մլն դոլարով:

2005 թ. կինոյի և երաժշտության աստղերի շրջանում հարցում անցկացվեց` որն է այն ստեղծագործությունը, որն ամենակտրուկն է փոխել աշխարհը: Ըստ հարցման արդյունքների` առաջին տեղում «Like a Rolling Stone» երգն էր:

«Rolling Stone» ամսագրի վարկածով Բոբ Դիլանի այս ստեղծագործությունը բոլոր ժամանկների լավագույն 500 երգերի շարքում առաջինն է:

Այս խորագրի վերջին նյութերը