Լրահոս

02.05.2014 12:16


«Ի՞նչ է կատարվում Հայաստանում»

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում»

Ի՞նչ է կատարվում Հայաստանում՝

1. Իշխանությունները «կոմպրոմիսի» իմիտացիայի նպատակով կատարեցին ֆասադային վերամշակում, ինչը պետք է կանգնեցներ ընդդիմության դիրքերի ամրապնդման գործընթացը:

2. «Մինիպերեստռոյկան» հանգեցրեց նոր քաղաքական ճգնաժամի, որի պտուղները կերևան մյուս խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ:

3. Բոլոր «ազատ» լրատվամիջոցները ցույց տվեցին նորանշանակ վարչապետ Հ. Աբրահամյանի հանդեպ Բաղրամյան 26-ի վերաբերմունքը, իսկ ԱԺ նախագահի ընտրությունը վերջացավ ԲՀԿ-ի վարկաբեկումով նույն լրատվամիջոցների կողմից, չնայած որ նույն ԲՀԿ-ի և իր գործընկերների ջանքերով Ս. Սարգսյանը դիմեց նահանջի:

4. Հեղափոխության մարտիկները Հայաստանում (քաղպայմանագրի ներկայացուցիչները, սարդարապատականները և այլք) ուղղեցին իրենց հայացքը Ռ. Քոչարյանի վերարտադրման, իրենց համար «հավերժ վտանգի» հարցին, ինչը Ս. Սարգսյանի կատարյալ կամայականության մթնոլորտում ծիծաղելի է:

5. «Քաղաքացիական» հատվածը փորձում է հորինել վերացական վտանգներ, որ առանց խնդիրների զբաղեցնի ապագա ընտրություններում «ընդդիմադիր» նոր թև:

6. Ի վերջո, մենք ունենք անկայուն խաղի կանոններ, որոնք ազդում են քաղաքական ուժերի նույնպես անկանոն քայլերի վրա, բայց այս բոլոր գործոնները գոյություն ունեն միայն տարբեր ճակատների ստեղծման դեպքում, ինչը թույլ կտա մեր իշխանություններին վերարտադրվել այլ սահմանադրական պայմաններում:

7. «Ազատ» լրատվամիջոցները կօգտագործվեն տարբեր ուժերի վերադասավորման գործում, քանի որ նրանք արդեն տեղադրել են նոր վարչապետին «քառյակի» սահմաններում, իսկ քաղացիական հասարակության թիվ մեկ վտանգի դերում ներկայացնում են Ռ. Քոչարյանին:

8. Այդպիսով Սարգսյանը փորձում է մնալ սահմաններից դուրս` սադրելով տարբեր թևերը և ուժերը իրար դեմ: «Բաժանի'ր և իշխի'ր» կոնցեպտը կարող է վերանալ միայն ինքնուրույն ուժերի համակարգված և միասնական քայլերով:

Հասարակ քաղաքացու համար այս պայքարը մտքի ազատության և արժանապատվության պայքար է, այնպես որ, բոլոր գիտակից քաղաքացիները պետք է դուրս մնան ճակատների ձևավորման գործընթացից` ձեռնոց նետելով «վերջին բոլշևիկին»:

Միքայել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը