Աշխարհ

02.05.2014 12:23


Սլավյանսկում լայնամասշտաբ գործողություն է սկսվել (տեսանյութ)

Սլավյանսկում լայնամասշտաբ գործողություն է սկսվել (տեսանյութ)

Ուկրաինական բանակը լայնամասշտաբ գործողություն է սկսել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում: «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է, որ Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Իր հերթին, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սլավյանսկն ամբողջությամբ շրջափակված է: Շրջափակման գործողությանը մասնակցում են ՆԳՆ ստորաբաժանումները, Ազգային գվարդիան, Զինվաժ ուժերը: Նա գրել է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումների դեմ ահաբեկիչները կրակ են բացել ծանր սպառազինությունից, այդ թվում` նռնականետերից և շարժական զենիթահրթիռային համալիրներից: Իսկական ճակատամարտ է ընթանում արհեստավարժ վարձկանների դեմ: Ահաբեկիչները չեն խորշում կրակ բացել՝ թաքնվելով Սլավյանսկի խաղաղ բնակիչների թիկունքում: Նա նաև հորդորել է Սլավյանսկի բնակիչներին դուրս չգալ փողոց և հեռու մնալ պատուհաններից:

Այս խորագրի վերջին նյութերը