Աշխարհ

03.05.2014 13:47


Ավելի քան երկու հազար մարդ է զոհվել Աֆղանստանում սողանքի հետևանքով

Ավելի քան երկու հազար մարդ է զոհվել Աֆղանստանում սողանքի հետևանքով

Աֆղանստանի հյուսիս-արևելքում սողանքի հետևանքով 2.100 մարդ է զոհվել, 2.500-ը համարվում է անհետ կորած: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է «Պաժվոկ» տեղեկատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսի երկուսին տեղի ունենացած սողանքի հետևանքով զոհվել է 350, անհետ կորել` 2.500 մարդ: Տարերքը զանգվածային ավերածությունների պատճառ է դարձել: Այսպես, լեռնային գյուղերից մեկում` Բադաշխան նահանգում, 200 տուն է ոչնչացել: ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 4000 մարդ տարհանվել է տուժած շրջաններից: Նրանց անհրաժեշտ օգնություն է տրամադրվում:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

http://www.dailymail.co.uk/news/article-2618729/Afghan-official-says-2-000-missing-landslide.htm


Այս խորագրի վերջին նյութերը