Լրահոս

25.01.2011 11:56


Պայթուն Լեռնագոգում

Հունվարի 24-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 23-ին ժամը 18.00-ի սահմաններում 1993 թ. ծնված Գևորգ Գրիգորյանը և 1987 թ. ծնված Շիրազ Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետև սկսել քարերով հարվածել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթուն: Պայթյունի հետեւանքով Գ.Գրիգորյանը և Շ.Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը