Աշխարհ

05.05.2014 15:27


Օդեսսայի հրեաները պատրաստվում են տարհանվել քաղաքից

Օդեսսայի հրեաները պատրաստվում են տարհանվել քաղաքից

Օդեսսայի հրեական բնակչությունը պատրաստվում է քաղաքից տարհանման: Այս մասին հաղորդում է «The Jerusalem Post»–ը՝ հղում անելով հրեական համայնքի մի քանի առաջնորդների։

Տարհանումը կմեկնարկի խաղաղ բնակչության նկատմամբ բռնության էսկալացիայի դեպքում։ Ինչպես պատմել են հրատարակչության զրուցակիցները, նրանք արդեն հիմա անում են ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանեն Օդեսսայի հրեական համայնքի անդամներին։ Ռավվին Ռեֆայել Կրուսկալի՝ հրեական բարեգործական կազմակերպության ղեկավարիխոսքերով՝ նախորդ շաբաթվա ավարտին փակ է եղել Մեծ սենագոգան, իսկ հրեական համայնքի անդամներին հաղորդագրություններ են ուղարկել՝ խնդրելով դուրս չգալ փողոց՝ առանց հրատապ անհրաժեշտության։ Կրուսկալի խոսքերով՝ ուրբաթօրյա բախումներում տուժել է մի քանի հրեա։ Նա և համայնքի այլ առաջնորդներ խոստովանել են, որ անկարգություններ կազմակերպողների գործողություններն ուղղված չեն եղել քաղաքի հրեական բնակչության դեմ, բայց հայտարարում են՝ հաշվի առնելով իրադարձությունների տարբեր սցենարների զարգացումները։

Օդեսսայում բռնությունների շարունակության դեպքում հրեական համայնքի անդամները նախատեսում են այլ քաղաք տանել առաջին հերթին երեխաներին։ Որոշ տվյալներով՝ դա կարող է լինել Մոլդովան։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը