Աշխարհ

06.05.2014 10:07


Թբիլիսիում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպումը

Թբիլիսիում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպումը

Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությունը ժամանանել է Վրաստան։

Աշխատանքային այցի նպատակն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների՝ «Թբիլիսյան գագաթնաժողով- 2014» միջազգային միջոցառմանը մասնակցելն է։

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում 20-ամյա համագործակցության արդյունքները։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներ։

Այս խորագրի վերջին նյութերը