Աշխարհ

06.05.2014 10:47


Պատգամավոր. «Ուկրաինայի ՆԳՆ մարտիկներն են զգեստափոխված աշխատել Օդեսսայում մայիսի 2-ին»

Պատգամավոր. «Ուկրաինայի ՆԳՆ մարտիկներն են զգեստափոխված աշխատել Օդեսսայում մայիսի 2-ին»

Ուկրաինայի ներքին գործերի հատուկ «Շտորմ» և «Դնեպր–1» գումարտակների զգեստափոխված մարտիկները մասնակցել են Օդեսսայում մայիսի 2-ի բախումներին «եվրամայդանի» կողմից։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել է Օդեսսայի մարզխորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն։ Նրա տվյալներով՝ զինծառայողները հագնված են եղել ֆուտբոլի երկրպագուների պես։

«Ներկա պահին, մեր տվյալներով, 116 զոհ կա. սրանք Կուլիկովյան դաշտի մեր ակտիվիստների տվյալներն են, որոնք գտնվում էին այնտեղ։ Հեշտ կլինի հաշվել դագաղների քանակով, որոնք կհուղարկավորվեն Օդեսսայում։ Բացի այդ, իշխանությունները պաշտոնապես հայտարարում էին 46 զոհի մասին, սակայն չեն նշել անհայտ կորածների թիվը»,–ասել է Սավենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը