Լրահոս

25.08.2009 15:20


Չեխովի դպրոցի շուրջ

Սկսած այն պահից, երբ լուրեր տարածվեցին, թե մայրաքաղաքի Ա. Պ. Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, իսկ նույն դպրոցի տնօրեն է նշանակվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը, տիկին Սարուխանյանի հետ կապ հաստատելը դարձավ գրեթե անհնար։ «7օր»-ի թղթակիցը երկու օր շարունակ փորձում է կապ հաստատել Գ. Սարուխանյանի հետ՝ անձամբ նրանից ճշտելու լուրի իսկությունը, սակայն դպրոցի տնօրենի ընդունարանի աշխատակցուհին անընդհատ հաղորդում է, թե տիկին Սարուխանյանը կգա օրվա երկրորդ կեսին, իսկ հետո էլ թե՝ այսօր չի լինելու։

Սակայն նույն աշխատակցուհին, պատասխանելով Գ. Սարուխանյանին կրթության վարչության պետ նշանակելու մեր թղթակցի հարցին, ասել է, թե դրանք ընդամենը լուրեր են. այդպիսի հրաման չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը