Աշխարհ

07.05.2014 09:59


Սլավյանսկում վերսկսվել են ռազմական գործողությունները

Սլավյանսկում վերսկսվել են ռազմական գործողությունները

Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ այսօր գիշեր Ուկրաինայի ուժայինները վերսկսել են ռազմական գործողությունները Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում: Հղում անելով ականատեսներին՝ հաղորդվում է, որ գրոհն ուղեկցվել է երկու հզոր պայթյունուվ: Սլավյանսկի բնակիչներին ուժայինների հարձակման մասին տեղեկացվել է եկեղեցու զանգերի միջոցով:

Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկները գրոհել են քաղաքի բոլոր թաղամասերում տեղակայված ինքնաշեն հենակետերը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ, ըստ Ուկրաինայի ՆԳՆ հայատարարության, Սլավյանսկը շրջափակված է ուժայինների կողմից, ճանապարհներով երթևեկությունը հասցված է նվազագույնի, երկաթուղային շփումը սահմանափակ է, չեն աշխատում դպրոցներն ու մանկապարտեզները։

Այս խորագրի վերջին նյութերը