Լրահոս

25.08.2009 18:38


Սեպտեմբերի 1–ին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունում համապատասխան վարչություններն ու վարչական շրջանների ղեկավարներն ստացան Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ Գիտելիքի օրվան նախապատրաստվելու հանձարարականները: Նախապատրաստական փուլը սկսվել է օգոստոսի 25-ից: Երևանը և մայրաքաղաքի դպրոցները սեպտեմբերի 1-ին պետք է ունենան գեղեցիկ ու բարեկարգ տեսք:  
«Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ՝ կբարեկարգվի  Երիտասարդության  զբոսայգին: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ հիշյալ զբոսայգու տարածքի վարձակալներն իր հետ հանդիպելու ժամանակ պատրաստակամություն են հայտնել այգին բարեկարգել սեփական միջոցներով: «Սրճարանների սեփականատերերը և այլ վարձակալներ այդ այգում են միջոցներ վաստակում և պետք է պատրաստ լինեն շրջակայքի խնամքը ևս ստանձնելու»,- նշել է  քաղաքապետը: Երիտասարդության զբոսայգու մաքրության և բարեկարգման խնդիրը պետք է լուծվի մինչև հոկտեմբերի 10-ը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել  նաև մայրաքաղաքի բակային տարածքներն ասֆալտապատելու և բարեկարգելու գործընթացը վերսկսելու խնդրին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը