Լրահոս

08.05.2014 01:15


ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Ուորլիքի խոսքերը

ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Ուորլիքի խոսքերը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր պարզաբանել է լրագրողներին՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։ Այս մասին գրում է ilur.am–ը։

«Դրա համար կա 3 պատճառ, առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ոուրլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ 2 մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»,-ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը