Աշխարհ

12.05.2014 11:05


Գաղտնի գործակալները Օբամայի փոխարեն պահպանել են իրենց ղեկավարի ընկերուհու անվտանգությունը

Գաղտնի գործակալները Օբամայի փոխարեն պահպանել են իրենց ղեկավարի ընկերուհու անվտանգությունը

2011թ. ԱՄՆ–ի Գաղտնի ծառայության գործակալները նախագահ Բարաք Օբամայի փոխարեն պահպանել են այդ գործակալության արդեն նախկին ղեկավար Մարկ Սալիվանի ընկերուհո՛ւ անվտանգությունը։ Այս մասին հաղորդում է «The Washington Post»–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Պարբերականը պնդում է, որ ամենաքիչը երկու ամսվա ընթացքում հատուկ նշանակակության ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք պատասխանատու են Սպիտակ տան տարածքի անվտանգության համար, հրահանգվել է լքել իրենց դիրքը։ Գործակալներն ուղարկվել են Լա–Պլատա (Մերիլենդ նահանգ) քաղաքի գյուղական բնակավայր, որը Վաշինգտոնից գտնվում է մեկ ժամ հեռավորության վրա։

Գործակալներին հայտնել են, որ Սալիվանի օգնականին՝ Լիզա Չոպիին, հետապնդում է նրա հարևանը։

Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ դեպքից, փոխարենը Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանը պաշտոնապես հաստատել է, որ 2011թ. գործակալներն իրոք ուղարկվել են ստուգելու Չոպիի անվտանգությունը, սակայն հերքել է, որ այդ գործընթացը շարունակվել է մի քանի ամիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը