Աշխարհ

13.05.2014 10:17


Յանուկովիչ կրտսեր. «Իմ խիղճն ու պատիվն ինձ թույլ չեն տալիս»

Յանուկովիչ կրտսեր. «Իմ խիղճն ու պատիվն ինձ թույլ չեն տալիս»

Ուկրաինայի պատգամավոր, երկրի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ լքել է «Ռեգիոնների կուսակցությունն» ու Ռադայում կուսակցության խմբակցությունը։

«Երբեմնի հարազատ կուսակցությունը, որին նվիրել եմ ավելի քան 10 տարի, նրա հետ անկումներ ու վերելքներ եմ ապրել, այլասերվել ու դարձել է ենթարկվող գործիք իր ժողովրդի դահիճների ձեռքում։ Երկրորդ՝ եթե իմ կուսակիցներից շատերը զիջման են գնացել մանդատները պահպանելու համար, ապա իմ խիղճն ու պատիվն ինձ թույլ չեն տալիս շարունակել մնալ նման կուսակցության շարքերում»,- հայտարարել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը