Լրահոս

25.01.2011 13:17


Վիշապների պուրակի վերաբերյալ քննարկում կիրականացվի

Վիշապների պուրակի վերաբերյալ քննարկում կիրականացվի

Վիշապների պուրակի շինարարական աշխատանքներին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, թե այդ նախագծերը դեռևս փորձաքննության փուլում են, և այդ ծրագիրը քննարկվելու է.

-Մենք մեր խոստմանը հավատարիմ ենք լինելու, հանրային քննարկում ենք անելու։ Այս պահի դրությամբ դեռևս բնապահպանական փորձաքննության արդյունքները չկան, այդ իսկ պատճառով մենք այնտեղ շինարարությունն արգելել ենք։ Քննարկում կանենք և ևս մեկ անգամ կփորձենք քաղաքապետարանի տրամադրությունն իմանալ այս հարցերի շուրջ և նոր վերջնական որոշում կայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը