Քաղաքական

14.05.2014 17:48


Արամ Մանուկյան. «ՀԷՑ-ը ցանկանում են սնանկացնել ու այն տալ «Գազպրոմին»» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «ՀԷՑ-ը ցանկանում են սնանկացնել ու այն տալ «Գազպրոմին»» (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում քննարկում են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում անդրադառնալով էլեկտրաէներգիայի գնին՝ նշեց, որ այն չհիմնավորված բարձր է: Նա նշեց, որ գազի վերջին թանկացման արդյունում հոսանքը պետք է թանկանար 1.2 դրամով, այնինչ ավելացել է 8 դրամով:

«ՀԷՑ-ը առնում է 24 դրամանոց հոսանքը եւ վաճառում է այն 38 դրամով, ինչի՞: Որ իր աշխատողին միջինը 230 հազար դրամ աշխատավարձ ապահովի՞, որ իր մի քանի հազարանոց աշխատավարձն ապահովի՞»,- նշեց Մանուկյանը: Նա նաեւ նշեց, որ կան տեղեկություններ, որ ՀԷՑ-ը ցանկանում են սնանկացնել ու այն տալ «Գազպրոմին»:

«Որքանո՞վ է այս ինֆորմացիան հավաստի, չգիտեմ, բայց այդ ժամանակ կունենանք «Գազպրոմի» վիճակը, երբ ՀՀ քաղաքացին կգնա գնալով ուժեղացող սակագների պրեսինգի տակ»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ այս հարցում քաղաքական խնդիրներն այնքան շատ են, որ արդեն առաջ են անցնում էկոլոգիական հարցերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը