Լրահոս

27.08.2009 14:39


Դավիթ Հակոբյան. «Քաղաքապետարանում թեկուզ մի տրիբունի, բայց ընդդիմության խոսքը տեղ հասցնող տրիբունի անհրաժեշտություն կա»

Դավիթ Հակոբյան. «Քաղաքապետարանում թեկուզ մի տրիբունի, բայց ընդդիմության խոսքը տեղ հասցնող տրիբունի անհրաժեշտություն կա»

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու հերթական նիստը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ Այս հանգամանքը բավական ուրախացրեց ՀՀ «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին։ «7 օր»-ի հետ զրույցում նա նշել է, որ չի մտափոխվել և հնարավորության դեպքում անպայման մասնակցելու է ավագանու աշխատանքներին։

-Եթե առաջիկա երկու նիստերին ՀԱԿ-ն ավագանու իր 13 անդամներով չմասնակցի, ուրեմն ավագանուն իրավունք է վերապահվում Երևանի մասին օրենքի համաձայն որոշում կայացնել հաջորդ 13 հերթական համարներին մանդատներ շնորհելու մասին։ Ինձ կհրավիրեն, և ես նույն կարծիքին եմ. այդ ինստիտուտում թեկուզ մեկ զինվոր, բայց պարտադիր պետք է լինի,-ասել է նա։

ՀՀ գլխավոր մարքսիստը բացասական է գնահատել քաղաքապետարանի այսօրվա գործունեությունը՝ համարելով այն խայտառակ քաոսային։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը