Աշխարհ

19.05.2014 10:07


Կոլումբիայում ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 32 երեխա

Կոլումբիայում ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 32 երեխա

Կոլումբիայի Մագդալենա շրջանի միջազգային մայրուղում հանկարծակի հրդեհվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը։ lenta.ru-ի փոխանցմամբ՝ մահացել է ավտոբուսում գտնվող 32 երեխա։ Ավելի վաղ հաղորդվում էր մահացած 19 երեխայի մասին։

Ֆունդասյոնի քաղաքապետ Ստելլա Դյուրանը հայտնել է, որ 40-50 երեխաների խմբին ուղեկցել է 1 վարորդ։ Նա հայտնել է, որ շուրջ 10-ը նրանցից ստացել է բժշկական օգնություն։

Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին։

«Ես մեծ ցավ եմ ապրում պատահածի պատճառով՝ որպես հայր և կոլումբիացի»,- ասել է Կոլումբիայի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը