Լրահոս

19.05.2014 12:35


ՕԵԿ–ը դեռ կլսի Կառավարությանը, հետո նոր որոշում կկայացնի

ՕԵԿ–ը դեռ կլսի Կառավարությանը, հետո նոր որոշում կկայացնի

«Օրինաց երկիր» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ սպասում են քառօրյա նիստում այդ ծրագրի քննարկմանը։

–Մենք կլսենք Կառավարության հաղորդումը, որից հետո կլինեն հարցադրումներ, պարզաբանումներ։ Այնուհետև խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի,–ասել է Հ. Բիշարյանը։

Ի դեպ, ՕԵԿ–ն առաջարկներ չի ներկայացրել կառավարության ծրագրի հետ կապված։

–Մենք ավելի շատ ուզում ենք լսել և հասկանալ՝ ընդհանուր այդ բարի ցանկությունների ամփոփ ծրագիրն իր տակ ունի՞ հստակ հիմնավորումներ, թե ոչ։ Նախ՝ պետք է ծրագիրը տեսնել, հասկանալ՝ դրանում ինչ կա, որից հետո նոր կտեսնենք՝ առաջարկություններ պե՞տք է անել, թե ոչ,–ասել է Հ. Բիշարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը