Աշխարհ

19.05.2014 21:46


Իտալուհիները Հռոմի պապին խնդրել են հոգևորականներին թույլատրել զբաղվել սեքսով

Իտալուհիները Հռոմի պապին խնդրել են հոգևորականներին թույլատրել զբաղվել սեքսով

26 իտալուհի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է թույլատրել հոգևորականներին սբաղվել սեքսով և ամուսնանալ: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ուղղված նամակում կանայք հայտնել են եկեղեցու սպասավորների հետ ունեցած իրենց հարաբերությունների մասին։

Նրանք նաև ընդգծել են, որ իրենց հոգևորական զուգընկերների զգալի մասը «շարունակում է ապրել լռության մեջ»։

«Մենք սիրում ենք այդ տղամարդկանց, նրանք սիրում են մեզ։ Ու չնայած արգելքներին՝ նրանց մեծ մասը չի կարողանում դիմադրել այս անկեղծ և հրաշալի կապին»,–ասված է նամակում։

Այս խորագրի վերջին նյութերը