Աշխարհ

19.05.2014 13:42


Սլավյանսկում զոհվել է 1 ուժային, 3-ը վիրավորվել են

Սլավյանսկում զոհվել է 1 ուժային, 3-ը վիրավորվել են

Սլավյանսկում հերթական բախումն է տեղի ունեցել։ Աշխարհազորայինները կրակ են բացել հեռուստաաշտարակի մոտ դիրքերը պաշտպանող Ուկրաինայի ուժային կառույցների ստորաբաժանումների ուղղությամբ։

««Տեղեկատվական դիմադրություն» խմբի օպերատիվ տվյալների համաձայն՝ ահաբեկիչները ականանետային կրակ են բացել Կարաչուն լեռան վրա ուկրաինացի ուժայինների դիրքերի ուղղությամբ։ Կրակահերթի հետևանքով զոհվել է 1 ուժային, 3-ը վիրավորվել են»,-«Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

Այս խորագրի վերջին նյութերը