Լրահոս

25.01.2011 14:22


Ցուցարարներ. «Եթե կառավարությունը չի կարողանում մտածել մեր մասին՝ ինչերի՞ս է այն պետք»

Այսօր ՀՀ Կառավարության շենքի առաջ բողոքի մեծ գործողություն էր իրականցնվում։ Հավաքվել էին անհատ ձեռներեցներ, ապրանք ներկրողներ, ովքեր բողոքում էին Կառավարության ընդունած որոշման դեմ՝ համաձայն որի կրկնակի անգամ բարձրացել է հագուստի բեռնափոխադրման գինը։ Ցուցարարները, իրենց խոսքերով, ոտքի են կանգնել պաշտպանելու մի կտոր հաց վաստակելու իրավունքը։

-Սա մեր ամենօրյա հացը վաստակելու կռիվ է, և մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մի՞թե Կառավարության բյուջեի փողերը իրենց քիչ է, մեր չնչին գումարներն են ուզում վերցնել, - դժգոհում էր ցուցարարներից մեկը։

Ցուցարարները համոզված էին, որ ոչ թե բեռնափոխադրող կազմակերպություններն էին թանկացրել ներմուծման գները, ինչպես պնդում է կառավարությունը, այլ հենց հակառակը՝ այն կառավարությունից եկած հրաման է։

-Եթե կառավարությունը չի կարողանում մտածել մեր մասին, ուրեմն ինչերի՞ս է այն պետք։ Թող հեռանան։ Հերիք է մեր հաշվին հարստանան։ Մի՞թե նրանց քիչ չէ, Հայաստանն այսքան լքողների թիվը, մի՞թե ուզում են, որ մենք էլ հեռանանք, - հայտարարում էին ցուցարարները։

Այս խորագրի վերջին նյութերը