Աշխարհ

20.05.2014 09:50


Սլավյանսկում ռազմական գործողությունները վերսկսվել են

Սլավյանսկում ռազմական գործողությունները վերսկսվել են

«Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ուկրաինայի ուժային ստորաբաժանումները վերսկսել են Սլավյանսկ քաղաքի զանգվածային գնդակոծությունը։ Աղբուրը, հղում անելով քաղաքի «ինքնապաշտպանության ուժերին», նշում է, որ գնդակոծությունը տեղի է ունենում Կարաչուն սարից։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, թե աշխարհազորայինների բացած կրակի հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող սպանվել է, երեքը՝ վիրավորվել։

Նախօրեին բախումներ էին տեղի ունեցել նաև Ռուսաստանի սահմանից 4 կմ հեռավորությամբ՝ Ուսպենկա գյուղում:

Այս խորագրի վերջին նյութերը