Լրահոս

20.05.2014 13:30


Հովիկ Աբրահամյան. «Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէիք տալիս»

Հովիկ Աբրահամյան. «Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէիք տալիս»

Կառավարության ծրագիրն ԱԺ–ում ներկայացնող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար գրանցվել է 34 պատգամավոր։

–Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէիք տալիս,–կատակել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ ինչքան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին է հարցեր տվել, այնքան և ավելի դժվար հարցեր էլ Հովիկ Աբրահամյանին է տալու։

Ինչ վերաբերում է ձենարկատիրական գործունեությամբ զբաղվող նախարարների վերաբերյալ Ա. Մանուկյանի հարցին, Հ. Աբրահամյանը վստահեցրել է, որ նման տեղեկություն չունի։

–Եթե կան այդպիսիք, ապա Կառավարությունից անպայման կհեռանան,–ասել է Հ. Աբրահամյանը։

ՀԱԿ քարտուղարը ևս մեկ անգամ հակադարձել է, որ մամուլում նախարարների ձեռնարկատիրական գործունեության մասին բազմիցս գրվել է, իսկ հենց նույն ժողովուրդը Հ. Աբրահամյանին գնահատական կտա այն բանի համար, որ այդ նախարարներին պաշտպանում է. «Ձեր իսկ կադրային նշանակումներով անմիջապես հերքեցիք ձեր նախնական խոստումները»։

–Իսկ մամուլին որ նայենք, չենք կարող ճիշտ կողմնորոշվել. այնքան անհիմն տեղեկություններ են տարածվում մամուլում,–տրտնջացել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը