Լրահոս

27.08.2009 17:11


Սերժ Սարգսյանն այցելել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար

Սերժ Սարգսյանն այցելել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման՝ հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սեւանի ափին:

Նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով:

Ճամբարականները նախագահին պատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաև՝ նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն «Միասին» շարժման ապագա ծրագրերում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է տեսնելու հարյուրավոր երիտասարդների, ովքեր համատեղ անցկացրած այս օրերին ձեռք են բերել ճամբարային օգտակար փորձառություններ, որոնց մասին հիշողությունները մշտապես կուղեկցեն նրանց:

Նախագահը հաջողություն է մաղթել «Միասին» շարժմանը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց նախաձեռնություններին և ծրագրերին:

 

Այս խորագրի վերջին նյութերը