Լրահոս

27.08.2009 17:19


Թինաթի Ասատիանի. «Վրացական համայնքը Հայաստանի ղեկավարությունից երբեք մերժումներ չի ստացել»

- Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Բանն այն է, որ Վրաստանը հիմա այնքան էլ լավ վիճակում չէ։ Պետք չէ ողջ մեղքը գցել Վրաստանի վրա։ Ես, իհարկե, խաղաղության կողմնակից եմ, բայց, միևնույն ժամանակ, նրա կողմնակիցն եմ, որ յուրաքանչյուր հանրապետություն լինի ինքնուրույն և ընդունված,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ ասել է Հայաստանում վրացական համայնքի նախկին ղեկավար Թինաթի Լևանովնա Ասատիանին։

Նրա խոսքերով՝ վրացական համայնքը միշտ էլ շատ լավ է զգացել իրեն Հայաստանում։

-Ես ինձ Հայաստանում շատ լավ եմ զգում, մեր համայնքն էլ է իրեն շատ լավ զգում։ Հայաստանի ղեկավարությունից երբեք  մերժումներ չեմ ստացել ցանակացած հարցով,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն լուրերը, որ հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մտել են հայկական տարածքներ և հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը, նա պատասխանել է, թե դա շատ բարդ հարց է։

-Շատ դժվար է պատասխանել, որովհետև ցանկացած ազգության պետք է յուրովի վերաբերվել՝ անկախ ազգային պատականելությունից։ Հայաստանի և Վրաստանի միջև եղել են շատ լավ հարաբերություններ. մենք հաճախ ենք համագործակցել, և դա միայն խաղաղության հաստատմանն է օգնել։ Ես կցանկանայի, որ անկախ ազգային պատկանելությունից՝ բոլոր պետությունները ճանաչվեին, ու ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում ազգերը անկախություն ստանան,-նշել է Թինաթի Ասատիանին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը