Աշխարհ

21.05.2014 12:28


Պակիստանում 80 գրոհային է ոչնչացվել

Պակիստանում 80 գրոհային է ոչնչացվել

Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում հատուկ գործողության ընթացքում ուժայինները ոչնչացրել են մոտ 80 գրոհայինի:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել սահմանային Միրանշահ և Միր Ալի քաղաքների արվարձաններին, որտեղ պատսպարվել էին գրոհայինները։ Դրանից հետո զինվորականները փակել են ահաբեկիչների թաքստոց տանող բոլոր ճանապարհները, իսկ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել այդ շրջաններում:

Հատուկ գործողության հետևանքով ավիրվել է մի քանի բնակելի տուն։ Հնարավոր է՝ զոհեր լինեն նաև խաղաղ բնակիչների շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը