Աշխարհ

22.05.2014 12:17


Վրաստանը ԵՄ-ից, որպես օգնություն, ևս 19 մլն եվրո կստանա

Վրաստանը ԵՄ-ից, որպես օգնություն, ևս 19 մլն եվրո կստանա

«Грузия Online»-ի փոխանցմամբ՝ Վրաստանը Եվրամիությունից ևս 19 մլն եվրո կստանա։ Նախօրեին Բրյուսելում Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (CIB) շրջանակներում ֆինանսական օգնության մասին համաձայնագրի տակ ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: ԵՄ այդ ծրագիրը ենթադրում է գործընկեր երկրների ինստիտուցիոնալ հնարավորությունների ուժեղացման սատարում և ասոցացման համաձայնագրի հետ կապված միջոցառումներին աջակցություն:

Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ CIB-ի շրջանակներում 2011-2013թթ. Վրաստանի համար նախատեսված բյուջեն 30,86 մլն եվրո էր: Օգնության հաջորդ փուլը (2014-2020թթ.) կապված է DCFTA-ի՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացման հետ:

Այս խորագրի վերջին նյութերը