Աշխարհ

22.05.2014 14:47


Թայլանդում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել

Թայլանդում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Թայլանդի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Փրայուտ Չան Օչան հայտարարել է, որ երկրում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել։

«Ելնելով երկրի շահերից՝ Թայլանդի զինված ուժերն իրենց վրա են վերցնում կառավարության լիազորությունները։ Նպատակը երկրում խաղաղությունն ու անդորր ապահովելն է»,– ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարել է Օչան։

Այս խորագրի վերջին նյութերը