Աշխարհ

23.05.2014 10:25


Միլիարդատերը դատապարտվել է մահապատժի

Միլիարդատերը դատապարտվել է մահապատժի

Չինաստանում հանցավոր խմբավորման պարագլուխ, միլիարդատեր Լյու Խանն ու նրա եղբայր Լյու Վեյը դատապարտվել են մահապատժի: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։ Եղբայրները մեղավոր են ճանաչվել մի շարք հանցագործություններում՝ սկսած 1993թ.–ից։

Մինչև ձերբակալությունը Լյու Խանը զբաղեցրել է «Խանլուն» կորպորացիայի նախագահության քարտուղարի պաշտոնը։ 2012–ին նա Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում 230-րդն էր։

Այս խորագրի վերջին նյութերը