Քաղաքական

23.05.2014 11:46


Արմեն Ռուստամյան. «Այսօր ԱԺ–ում ստեղծվել է շատ փխրուն մեծամասնություն»

Արմեն Ռուստամյան. «Այսօր ԱԺ–ում ստեղծվել է շատ փխրուն մեծամասնություն»

ԱԺ ճեպազրույցի ժամանակ, «7օր»–ի հարցին ի պատասխան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ Կառավարության ծրագրի անցկացումը ՀՀԿ–ի հաղթանակ չի կարելի համարել։ Նա չի կարծում, որ Կառավարության ծրագիրը 70 ձայնով անցկացնելը հաջողության լավ ցուցանիշ է։

–Հազիվ հաղթահարեցին անհրաժեշտ ձայները։ Կան նաև փաստեր, որ էլի փորձել են ուրիշների տեղը քվեարկել։ Այսօր ԱԺ–ում ստեղծվել է շատ փխրուն մեծամասնություն, որը պահանջում է շատ զգոն լինել. ամեն մի պատգամավորի բացակայությունը կարող է ազդեցություն թողնել, որ քվեարկությունը չկայանա։ Կառավարության ծրագրի հարցի քվեարկությունը հենց դա ցույց տվեց,–ասել է Ա. Ռուստամյանը։

Նա նաև ընդգծել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն ակնհայտ արհեստական է, քանի որ այն ձևավորվել է 41 մեծամասնական բոնուսային ձայների շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը