Աշխարհ

23.05.2014 16:09


Աշխարհազորայինները հետ են մղել Դոնեցկին մոտ գտնվող արգելակետի գրոհը

Աշխարհազորայինները հետ են մղել Դոնեցկին մոտ գտնվող արգելակետի գրոհը

Նախորդ գիշեր աշխարհազորայինները հետ են մղել գրոհայիններին Կառլովկա բնակավայրից ոչ հեռու գտնվող արգելակետից (Դոնեցկից 30 կմ հեռավորությամբ)։ Ինչպես հայտնել է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին աշխարհազորայինների ներկայացուցիչը, բախման ընթացքում, որը տևել է մոտ երեք ժամ, «ավելի քան 10 գրոհային է զոհվել»։ Ինքնապաշտպանության կողմից, նրա խոսքերով, նույնպես կորուստներ կան, սակայն ստույգ թիվն այդ պահի դրությամբ անհայտ էր։ Բացի այդ, նախնական տվյալներով, աշխարհազորայինները կարողացել են գերի վերցնել մի քանի գրոհայինի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը