Աշխարհ

24.05.2014 11:37


Սիրիայում ականանետի կրակոցներից զոհված ցուցարարների թիվը հասել է 39-ի

Սիրիայում ականանետի կրակոցներից զոհված ցուցարարների թիվը հասել է 39-ի

Բաշար Ասադի կողմնակից ցուցարարների զոհերի թիվը Սիրիայի հարավում հասել է 39–ի, 205–ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։ Մայիսի 22-ին կրակ է բացվել Մաթարե վրանային քաղաքի ուղղությամբ՝ Դերաա քաղաքից ոչ հեռու (Դամասկոսից 110 կմ հարավ), որտեղ նախընտրական հանրահավաք էր տեղի ունենում՝ ի աջակցություն Ասադի։

Սիրիայի առաջնորդի նախընտրական քարոզարշավն անցնում է «Սավա» կարգախոսով, որը թարգմանաբար նշանակում է «միասին»։ Դա կոչ է սիրիացիներին՝ համախմբվելու երկրի հաջող վերակառուցման համար։ Սիրիայում ընդդիմադիր խմբակցությունները, բացառությամբ նրանց, ովքեր մտնում են խորհրդարան և կառավարություն, հայտարարել են նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը