Քաղաքական

24.05.2014 13:36


Կճոյանը օֆշորային սկանդալի վերաբերյալ հարցից վրդովվել է

Կճոյանը օֆշորային սկանդալի վերաբերյալ հարցից վրդովվել է

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով աղոթքով բացել էր ՀՀԿ 15–րդ համագումարը, պատասխանել է նաև լրագրողների հարցերին։

Նա նշել է, որ դրական է վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմայանին, քանի որ վերջինը Մխչյան գյուղում վերանորոգել է սբ. Հովանես Մկրտիչ եկեղեցին։

Իսկ օֆշորային սկանդալի և իր սանիկ Աշոտ Սուքիասյանի հետ այժմ կապի մեջ գտնվելու վերաբերյալ հարցից Կճոյանը վրդովվել է.

–Ես ի՞նչ կապ կարող եմ ունենալ Աշոտ Սուքիասյանի հետ։ Ինչո՞ւ պետք է գործի մանրամասներով հետաքրքրվեմ։ Դուք ճշմարտությունը չեք ուզում իմանալ, սենսացիաներ եք փնտրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը