Աշխարհ

27.05.2014 21:25


Մահացել է աշխարհի ամենածանր մարդկանցից մեկը

Մահացել է աշխարհի ամենածանր մարդկանցից մեկը

Նախօրեին 48 տարեկանում մահացել է մեքսիկացի Մանուել Ուրիբեն, ով 2007թ.–ին ճանաչվել էր աշխարհի ամենածանր մարդը: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Ուրիբեն մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին վերամբարձ կռունկի օգնությամբ։ Բժիշկներն առայժմ չեն պարզել մահվան պատճառը, սակայն հայտնի է, որ մեքսիկացին սրտային խնդիրներ ուներ։ Մահվան պահին Ուրիբեն կշռել է 390 կգ։

Տվյալ պահին աշխարհի ամենածանր մարդը Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ բին Մոխսեն Շաարին է։ Նրա քաշը 610 կգ է։

Այս խորագրի վերջին նյութերը