Լրահոս

28.08.2009 16:18


Ավտոբուսը բախվել է մեքենային

Օգոստոսի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին 1972 թ. ծնված Արսեն Ա.-ի վարած «Միցուբիշի 300L» մակնիշի ավտոմեքենան Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքից դեպի Երևան ընթանալիս բախվել է համընթաց ուղեմասում կայանված Կարեն Մ.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով Արսեն Ա.-ն և տասնմեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի, ապա «Արմենիա» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Վթարի առաջացման հետևանքները ճշտվում են:
Կատարվում է քննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը