Քաղաքական

29.05.2014 13:27


«ԲՀԿ–ական պատգամավորները դիմում են գրել կուտակային պարտադիր հետագա պահումներից խուսափելու համար»

«ԲՀԿ–ական պատգամավորները  դիմում են գրել կուտակային պարտադիր հետագա պահումներից խուսափելու համար»

Այսօր ես և մեր խմբակցության մի շարք պատգամավորներ գրել ենք դիմում կուտակային պարտադիր հետագա պահումներից խուսափելու համար:

Սա այս ամիսների մեր պայքարի տրամաբանական շարունակությունն է, բայց ոչ ավարտը։ Ես կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն դիմում գրելու ցանկություն, բայց հանդիպում են իրենց ղեկավարության ճնշումներին, կապ հաստատել ինձ հետ:

Ես պատրաստ եմ բարձրաձայնել Ձեր նկատմամբ կիրառած ճնշումների մասին և Ձեզ հետ միասին պայքարել անարդարության դեմ, քանի որ ոչ ոք, այդ թվում` Ձեր ղեկավարները, իրավունք չունի խախտել կամ սահմանափակել օրենքով Ձեզ տրված իրավունքները։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը