Աշխարհ

30.05.2014 10:09


Աբխազիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Աբխազիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Lenta.ru–ի փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ։ Նա նաև հայտնել է, թե երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբային ևս պաշտոնանկ անելու մտադրություն չունի։

Աբխազիայի ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է 2 օրվա ընթացքում ժամանակավոր կառավարություն ստեղծել։ Այն գործելու է մինչ նախագահական ընտրությունները, որոնք, Անկվաբի հրաժարականի դեպքում, հնարավոր է՝ կազմակերպվեն 3 ամսվա ընթացքում։
Նախօրեին Աբխազիայի խորհրդարանն առաջարկել է Անկվաբին հրաժարական տալ՝ անվստահություն հայտնելով երկրի վարչապետին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 27-ին Սուխումիում զանգվածային հանրահավաք էր անցկացվել, ընդդիմադիրները գրավել էին նախագահի նստավայրը, պետական հեռուստատեսության շենքն ու հայտարարել, որ ստանձնում են երկրի ժամանակավոր կառավարումը։

Այս խորագրի վերջին նյութերը