Քաղաքական

30.05.2014 13:45


Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանի համար հարմար ժամանակ է՝ հրաժարական տալու» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանի համար հարմար ժամանակ է՝ հրաժարական տալու» (տեսանյութ)

Այսօրվա ճեպազրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով երեկ Աստանայում տեղի ունեցածին՝ ասել է, որ թշնամուն չէր ցանկանա տեսնել այն վիճակում, ինչ վիճակում տեսավ Սերժ Սարգսյանին։ Պատգամավորը նշել է, որ ամոթալի տեսարանի ականատես դարձանք, և Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հարմար ժամանակն է.

«Այդքան անարժանապատիվ, այդքան խեղճ... մեղքս գալիս էր։ Քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքից, խոսքի ուժգնությունից, դիրքորոշումից։ Ափսոսում եմ, ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, ով չի զգում, որ ինքը ղեկավար է, ով չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, ով չի զգում, որ իր հետևում ժողովուրդ կա կանգնած, անարժանապատիվ դրսևորում, դաս չսովորած աշակերտի կարգավիճակ։ Ամոթ էր, ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է՝ հրաժարական տալու»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը