Աշխարհ

02.06.2014 11:06


Լուգանսկում մարտեր են. բնակիչները լքում են տները

Լուգանսկում մարտեր են. բնակիչները լքում են տները

Լուգանսկի շրջակայքում ավելի քան 4 ժամ մարտեր են ընթանում, բնակիչները լքում են տները։ Այս մասին այսօր փոխանցել է «ՌԻԱ նովոստի»–ի թղթակիցը։

Մարտը սկսվել է վաղ առավոտյան, աշխարհազորայինները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի սահմանային ծառայության զորամասը։ Ռազմական բախման ընթացքում օգտագործվում են նաև ականանետներ։ Տեղի բնակչությունն արագ լքում է բնակարանները։ Հարակից շենքերում կոտրված են ապակիները։ Հայտնի է մեկ զոհված աշխարհազորայինի և մի քանի վիրավորների մասին։

Ուկրաինայի սահմանային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր մի քանի վիրավոր սահմանապահների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը