Աշխարհ

03.06.2014 10:19


Սլավյանսկի մոտ մարտեր են՝ զրահամեքենաների և ականանետների կիրառմամբ

Սլավյանսկի մոտ մարտեր են՝ զրահամեքենաների և ականանետների կիրառմամբ

Սլավյանսկի մոտ հատուկ գործողության ակտիվ փուլ է ընթանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նա խնդրել է Սլավյանսկի, Կրամատորսկի, Կարմիր Լիմանի խաղաղ բնակչությանը մնալ տանը կյանքը վտանգի տակ չդնելու համար։ Ավելի ուշ նա հաղորդել է, որ Կիևին ենթակա ուժայինները ոչնչացրել են աշխարհազորայինների արգելակետերը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը