Քաղաքական

03.06.2014 13:17


Լևոն Բարսեղյան. «Անհասկանալի է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու ձևը»

Լևոն Բարսեղյան. «Անհասկանալի է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու ձևը»

Այսօր հրավիրված հանրային քննարկմանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշել է, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա ԵՏՄ–ին անդամակցելու համար։

«Ադրբեջանցի մեր գործընկերների փոխանցմամբ՝ Ռուսաստանը ճնշում է Ադրբեջանին, որպեսզի նրանք էլ մտնեն ԵՏՄ։ Իհարկե, սա նշանակում է, որ վտանգի տակ է դրվում ԼՂՀ հարցը», – ապա հավելել, որ հարցը քաղաքացիական հասարակությունը կարող է լուծել։

Լրագրողական «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի համար էլ անհասկանալի է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու ձևը. «Սեպտեմբերի 3-ի խոսակցությանների տողատակին անվտանգության և Արցախի պաշտպանության հարցն էր։ Հասարակության մի մասն ասում էր՝ թող ԼՂՀ-ի հարցը մենակ լուծվի. ջհանդամ, թե Մաքսային միություն ենք մտնում։ Մյուս մասս էլ համոզված էինք, որ ՄՄ–ին անդամակցելով՝ Արցախի հարցը չի լուծվելու։ Երբ մայիսի 29-ին Նազարբաևը նման բան հայտարարեց, բոլորս համոզված էինք, որ Սերժ Սարգսյանը համաձայն չէր այդ հայտարարության հետ, մտածեցինք՝ դե մարդ է, ջղայնացած է, սեղանի ոտքն է կոտրել, հետո իր խոսքը կասի, բայց երկու օր հետո ասում է, թե ինքն էլ է համաձայն Նազարբաևի և Ալիևի հետ։ Սերժ Սարգսյանի ելույթից հետո էլ հանրապետականները փոխեցին իրենց նախկինում ասված մտքերը, որ համապատասխանեն հոսանքին»,–ասել է բանախոսը։ Ըստ նրա՝ ժամանակն է, որ խորհրդարանական չորս ոչիշխանական խմբակցություններն իրենց խոսքն ասեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը