Աշխարհ

03.06.2014 14:27


Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, 293-ը վիրավորվել է։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխացմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին։

Սակայն չի հստակեցվել, թե Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զոհերից քանիսն են կամավոր աշխարահազորայիններ, քանիսը՝ խաղաղ բնակիչ։

Իր հերթին Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողությանը մասնակցած զինծառայողները տվել են 650 զոհ:

Այս խորագրի վերջին նյութերը