Լրահոս

31.08.2009 12:24


Ավագ դպրոցներ կան Երևան քաղաքի ընդամենը 4 համայնքներում

Վաղը կսկսվի նոր ուսումնական տարին։ Թե քանի առաջին դասարանցի վաղը կմտնի Երևանի դպրոցներ, դեռ հստակ չէ։ Քաղաքապետարանի կրթության վարչությունից տեղեկացնում են, որ հստակ տվյալներ կհրապարակվեն սեպտեմբերի 5-ից հետո։

Իսկ թե քանի՞ ավագ դպրոց կա Երևանում, արդեն հայտնի է. 12 համյանքներից ընդամենը 4-ում կա ավագ դպրոց։

-Մենք  ավագ դպրոցներ ունենք 4 համայնքներում՝ Աջափնյակ, Ավան, Նոր-Նորք և Մալաթիա-Սեբաստիա։ Աջափնյակում N94, N109, N118, N195 դպրոցներն են ավագ, Ավանում՝ N170-ը, Նոր Նորքում՝ N62,  N139, N142,  N159-ը, Մալաթիա-Սեբաստիայում՝ N105, N184, N190-ը,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանը։

Նրա խոսքերով՝ մնացած համայնքներում դպրոցները հիմնական են։

-2010թ.-ից բոլոր ավագ և հիմնական դպրոցների հարցը կկարգավորվի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը