Լրահոս

25.01.2011 15:57


Ռոբերտ Փլանթը «Band of Joy»–ի նոր ալբոմ է խոստացել

«Led Zeppelin» խմբի նախկին երգիչ Ռոբերտ Փլանթը հայտնել է, թե մտադիր է լիարժեք ստուդիական ձայնասկավառակ ձայնագրել իր «Band of Joy» նախագծի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Blabbermouth»-ը՝ հղում անելով «The Pulse Of Radio»-ին։ Երաժշտի խոսքերով՝ ալբոմում կներառվի յուրահատուկ նյութ, որի վրա շուտով կսկսեն աշխատել ինքն ու իր գործընկերները։

Փլանթը հայտարարել է, թե «Band of Joy»-ը չի դառնալու «մեկանգամյա օգտագործման» նախագիծ և ընդլայնելու ու մեծացնելու է ստեղծագործական ներուժը։ Նա նաև նշել է, որ իր թիմն իրենց գրած երգերի կարիքն ունի։ Թե երբ են Փլանթը և «Band of Joy»-ի երաժիշտները անցնելու ձայնասկավառակի ձայնագրությանը, չի նշվում։ Ինչպես նաև չի նշվում ձայնասկավառակի թողարկման մոտավոր ժամկետը։

Ռոբերտ Փլանթը «Band of Joy» անունով խմբի հետ ելույթ է ունեցել 1960-ականներին, սակայն այդ ժամանակ նրանք ոչ մի ալբոմ չեն թողարկել։ 2010թ. երաժիշտը «Band of Joy» խումբը նոր կազմով է հավաքել և մի քանի համերգ է տվել։ Շոուի ժամանակ խումբը կատարել է ինչպես Փլանթի մեներգերը, այնպես էլ «Led Zeppelin»-ի հիթերը։

Այս խորագրի վերջին նյութերը