Աշխարհ

05.06.2014 11:13


Սլավյանսկում ոչնչացվել է աշխարհազորայիններ տանող ավտոբուսը

Սլավյանսկում ոչնչացվել է աշխարհազորայիններ տանող ավտոբուսը

Սլավյանսկի մոտ ոչնչացվել է ռազմամթերքի պահեստը և մեկ ավտոբուս՝ աշխարհազորայիններով, Կարմիր Լիմանում էլ շարունակվում է վերջնական «մաքրումը»։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ռազմական գործողության ընթացքի օպերատիվ խմբի տեղեկատվության ղեվակար Վլադիսլավ Սելեզնյովը։ Նա նշել է, որ տուժածների մասին տվյալներն աշխարհազորայինների շրջանում փոփոխվում են, սակայն վստահ է, որ զոհերի թիվը 300–ից ավելի է, վիրավորվել է 500 մարդ։ Ուժայինների կողմից թիվը չի փոփոխվել՝ երկու զոհ, 45 վիրավոր։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը