Լրահոս

25.01.2011 15:58


2010թ. համաշխարհային գործազրկությունը ռեկորդային մակարդակի վրա է մնացել

2010թ. աշխարհում պաշտոնական գործազրկությունը մնացել է ռեկորդային մակարդակի վրա՝ չնայած ճգնաժամային իրավիճակից տնտեսության աստիճանաբար դուրս գալուն։ Այս մասին ասվում է  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մամուլի պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի գործազուրկ է եղել 205 մլն մարդ՝ գրեթե նույնքան, ինչքան 2009թ.։ Ընդ որում, 2007թ. համեմատ գործազուրկների թիվն աճել է 27,6 մլն-ով։

Կազմակերպությունը նաև կանխատեսում է, որ 2011թ. աշխարհում գործազրկության մակարդակը կշարունակի աճել։ Սպասվում է, որ տարվա ընթացքում այն կկազմի 6,1 տոկոս կամ 203,3 մլն մարդ։

ԱՄԿ-ն նաև հայտնել է, որ 2007-2010թթ. ընկած ժամանակահատվածում գործազրկությունն աճում է մասնավորապես զարգացած երկրներում։ Միևնույն ժամանակ զարգացող երկրներում՝ առաջին հերթին Բրազիլիայում, Ղազախստանում, Շրի Լանկայում, Թաիլանդում և Ուրուգվայում մինչճգնաժամյան ցուցանիշների համեմատ գործազրկության մակարդակն իջել է։

Այս խորագրի վերջին նյութերը