Աշխարհ

10.06.2014 09:47


Փոլ Մաքքարթնին չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը ԱՄՆ–ում

Փոլ Մաքքարթնին չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը ԱՄՆ–ում

«Rolling Stone»-ի փոխանցմամբ՝ հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել հունիսի 14-26-ը ԱՄՆ-ում նախատեսված համերգները։

«Շատ եմ ափսոսում, սակայն, բժիշկների խորհրդով, մի քանի շաբաթ է հարկավոր, որպեսզի ես կրկին կարողանամ բեմ բարձրանալ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է երաժիշտը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոլ Մաքքարթնին լքել է Ճապոնիան, որտեղ բուժման կուրս էր անցնում:

Այս խորագրի վերջին նյութերը