Քաղաքական

10.06.2014 14:27


Լևոն Զուրաբյան. «Հայրենի կառավարությունը մատուցել է մի առեղծված» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. «Հայրենի կառավարությունը մատուցել է մի առեղծված» (տեսանյութ)

«Կառավարությունը մատուցել է մի շատ տարօրինակ առեղծված, մի հանելուկ»,– այսօր ԱԺ-ում 2013թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Դիմելով հիմնական զեկուցող, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ Կառավարության պահուստում 31.12.2013թ. դրությամբ եղել է 189 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է:

«Մենք շատ հաճախ տեսնում ենք մի իրավիճակ, երբ կառավարությունները չեն կարողանում բյուջեի ծախսային մասը ապահովել, բայց մտնում են մեծ ծախսերի տակ: Հիմա հայրենի կառավարությունը մատուցել է մի առեղծված, որի էությունն այն է, որ իրականում դուք հավաքել եք փողը, մի բան էլ ավելի, քան նախատեսված էր, բայց չեք ծախսել»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը