Աշխարհ

10.06.2014 16:38


Կրամատորսկի մոտ Ազգային գվարդիայի 21 մարդ է զոհվել

Կրամատորսկի մոտ Ազգային գվարդիայի 21 մարդ է զոհվել

Ավելի քան 20 ուժային է զոհվել Ուկրաինայի Ազգային գվարդիայի արգելակետում՝ Սլավյանսկի և Կրամատորսկի միջև, բախման ժամանակ։ Աշխարհազորայինները երբ մոտեցել են ուկրաինական ուժայինների ճամբարին, մարտ է բռնկվել։ Բանակը հրետանի է կիրառել ոչ հեռու տեղակայված Կարաչուն սարից։ Զրահամեքենայի վարորդը զոհվել է, երկու աշխարհազորային՝ վիրավորվել, բայց նրանց հաջողվել է քաշվել Սլավյանսկ։

Ինչպես հայտնել է աշխարհազորայինների ներկայացուցիչը, թեև ոչնչացնել արգելակետը չի ստացվել, բայց նրանց հաջողվել է ռազմատեխնիկա ոչնչացնել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը